Լրահոս

13.06.2009 13:42


Լեռնիկ Ալեքսանյանն ասել է, որ ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի միջև հակամարտություն չկա

Լեռնիկ Ալեքսանյանն ասել է, որ ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի միջև հակամարտություն չկա

«Ազդակ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ասել է, որ եթե ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն առանձին-առանձին են մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին, դա դեռ չի նշանակում  է, թե նրանց միջև հակամարտություն կա։

Ավագանիում միակ բացասական երևույթը Լ. Ալեքսանյանը համարում է մանդատներից հրաժարվելու ընդդիմության քայլը։

-Թող վերցնի, մասնակցի ավագանու բոլոր աշխատանքներին, ձայն ունենա։ Եթե համաձայն չէ ավագանու մնացած ուժերի հետ՝ զգաստացնի նրանց։ Համենայն դեպս, աշխատելը, վերցնելը, ասելը, ամբիոնը, պաշտոնը, ստատուսն օգտագործելն ավելի դրական է, քան չվերցնելը։

 

Այս խորագրի վերջին նյութերը