Լրահոս

16.06.2009 10:41


Իրանում բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 100 հազարի

Իրանում բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 100 հազարի

Իրանում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ չարտոնված բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 100 հազարի։ Հունիսի 15-ին Թեհրանում ցուցարարների առջև առաջին անգամ ելույթ է ունեցել ընտրություններում պարտություն կրած թեկնածու Միր-Հոսեյն Մուսավին։ Նա հայտարարել է, որ ընտրության արդյունքները կեղծվել են։ Ավելի վաղ, ընդդիմության առաջնորդները հայտարարում էին, որ հանրահավաքները շարունակվելու են մինչև իշխանությունները չհամաձայնվեն չեղյալ համարել ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ անցկացնել։

Միաժամանակ, ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվում անկարգությունների ժամանակ զոհվածների մասին։ Ընդդիմության ներկայացուցիչներն ասում են, որ Շիրազ քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ ուսանող է զոհվել։ «Associated Press»-ի լրագրողներից մեկն իր գործընկերներին հայտնել է, որ ինքը տեսել է, թե ինչպես են Թեհրանում հանրահավաքի ժամանակ գնդակահարել մի մարդու։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը