Լրահոս

16.06.2009 13:43


Իրանում ընտրությունները վերաճել են այրունահեղության

Իրանի մայրաքաղաքում հակաիշխանական ցուցի ցրման ժամանակ ոստիկանությունը զենք է կիրառել։ Տարբեր տվյալներով մահացել է 7-10 մարդ։ Կան բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ ծանր։ Թեհրանի Ազադի հրապարակում հունիսի 15-ին անց էր կացվում չարտոնված հանրահավաք՝ ընդդեմ նախագահական ընտրությունների արդյունքների։ Միտինգի մասնակիցների վրա կրակ է բացվել այն բանից հետո, երբ վերջիններս փորձել են հարձակվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական հենակետերի վրա։ Իրավիճակը Իրանում կտրուկ սրվեց հունիսի 12-ին կայացած նախագահական ընտրություններից հետո։ Իրանի հատուկ ծառայությունները խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացրել ընդդիմադիր թեկանծու Միր-Հոսեյն Մուսավիի շտաբում։

Իրանի ԿԸՀ-ի տվյալներով ընտրություններում հաղթել է գործող նախագահ Մահմուդ Ահմադինեջադը։

 

Այս խորագրի վերջին նյութերը