Լրահոս

16.06.2009 14:10


Մահմուդ Ահմադինեջադ. «ԱՄՆ–ը և նրա դաշնակիցները չեն հաղթահարի միջազգային ճգնաժամը»

Մահմուդ Ահմադինեջադ. «ԱՄՆ–ը և նրա դաշնակիցները չեն հաղթահարի միջազգային ճգնաժամը»

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը գտնում է, որ քաղաքական և տնտեսական ճգնաժամերը ապացուցում են միաբևեռ աշխարհի անկենսունակությունը։ «Իրաքը շարունակում է օկուպացված մնալ, խորանում և տարածվում է կարգերի բացակայությունը Աֆղանստանում, շարունակվում է չլուծված մնալ պաղեստինյան հիմնխնդիրը, աշխարհը համակված է տնտեսական և քաղաքական ճգնաժամներով, և դրանք լուծելու հույսեր չկան»,-հայտարարել է Ահմադինեջադը՝ ելույթ ունենալով Շանհայան համագործակցություն կազմակերպության ընդլայնված նիստում։ Ահմադինեջադի խոսքերով, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ նրա դաշնակիցներն ի վիճակի չեն հաղթահարելու ճգնաժամները։ Նրա կարծիքով ներկա փուլը վկայում է, որ եկել է միաբևեռ աշխարհի «վերջը»։

Ըստ РИА Новости-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը