Լրահոս

16.06.2009 17:05


Ստեփան Սաֆարյանը՝ Իրանի իրադարձությունների վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Ստեփան Սաֆարյանը «7օր»-ի խնդրանքով մեկնաբանել է Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները.

-Մի քանի տարի է, Իրանի հարցերով զբաղվող միջազգային փորձագետները նշում էին, որ վերջին տարիների Իրանը որոշ առումներով հիշեցնում է «պերեստրոյկայի» շրջանում հայտնված Սովետական Միությանը։ Տարիներ առաջ ես մի փոքր թերահավատորեն էի վերաբերվում այդ գնահատականին, բայց 2007թ., երբ ինքս անձամբ եղա այնտեղ, նման ձնհալի տպավորություններ ստացա։ Կարծում եմ, որ Իրանում տեղի են ունենում բավականին ուշագրավ զարգացումներ։ Տակավին դժվար է ասել, որ Իրանը ոտք է դնում ապակայունացման շրջան, բայց այն, որ ներքին տրանսֆորմացիաներ ընթանում են և ընթանալու են, դրանում կարծեք թե երկու կարծիք չի կարող լինել։ Թե ինչով կավարտվի սա, դժվար է ասել։

 

Այս խորագրի վերջին նյութերը