Լրահոս

17.06.2009 14:14


Տաճատ Վարդապետյան. «Այսօր բազում խնդիրներ կան Ջավախքում, և դրանցից որոշներն օր–օրի բարդանում են»

Տաճատ Վարդապետյան. «Այսօր բազում խնդիրներ կան Ջավախքում, և դրանցից որոշներն օր–օրի բարդանում են»

«Ջավախահայերի միասնություն» ՀԿ-ի համանախագահ, ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, «Ազդակ» ակումբում անդրադառնալով ջավախահայության խնդիրներին, ասել է, որ այսօր բազում խնդիրներ կան Ջավախքում, և դրանցից որոշներն օր-օրի բարդանում են։

-Ինձ համար ամենամտահոգող խնդիրներից մեկը սահմանային ծառայության և մաքսային կետում տիրող՝ Ջավախքը մայր հայրենիքին կապող դժվարություններն են,-նշել է Տ. Վարդապետյանն ու հավելել, որ, ի տարբերություն մյուս  պետություններում գոյություն ունեցող հայկական գաղութների, ջավախահայությունն այն հայահոծ համայնքն է, որն ամենաշատն է կապված մայր հայրենիքի հետ։

«7օր»-ը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ հայ-վրացական պաշտոնական բանակցությունները վիրահայերի խնդիրներում դրական տեղաշարժեր չեն արձանագրում։

-Ինչպես արտգործնախարարն է նշել, այդ հանդիպումները որքան շատ են լինում, այնքան հայ-վրացական դիվանագիտությունը դրանից շահում է, և առաջընթաց է տեղի ունենում։

 

Այս խորագրի վերջին նյութերը