Քաղաքական

13.12.2012 12:50


Գագիկ Մինասյան. «ԲՀԿ-ն այլընտրանք է»

Գագիկ Մինասյան. «ԲՀԿ-ն այլընտրանք է»

Այսօրվա ասուլիսին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը բավական զուսպ մեկնաբանել է այն հարցերը, որոնք վերաբերում էին նախագահական  ընտրություններին թեկնածու չառաջդրվելուն ԲՀԿ-ի որոշմանը: Նա ասել է, որ ԲՀԿ-ն  կուսակցություն է, որն  ունի իր ներքին  խնդիրները, իր գերակայությունները։ Նա նաև նշել է, թե «ԲՀԿ-ն  ո՛չ ընդդիմություն է, ո՛չ էլ իշխանություն, այլ այլընտրանք»:

Այն հարցին, թե հնարավո՞ր է՝  նախկինում կոալիցիային անդամագրված ԲՀԿ-ն այս ընտրություններից հետո միանա իշխանությանը, նա պատասխանել է, որ ԲՀԿ-ն քայլում է իր ճանապարհով:

Նաև նշել է, որ բոլոր առաջադրվող  թեկնածուներին իրենք վերաբերվում են ամենայն լրջությամբ՝ չմոռանալով ավելացնել. «Բոլորս էլ հիշում ենք օլիմպիական խաղերի օրենքը. կարևորը մասնակցությունն է»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը