Լրահոս

14.12.2012 14:21


Առնանդամ, անպարկեշտ արտահայտություններ. Բրիտանիայում քաղաքի ամանօրյա լույսերի մեջ էրոտիկ տեսարաններ են կոծկված (տեսանյութ)

Առնանդամ, անպարկեշտ արտահայտություններ. Բրիտանիայում քաղաքի ամանօրյա լույսերի մեջ էրոտիկ տեսարաններ են կոծկված (տեսանյութ)

Բրիտանիայի Բրայթոն քաղաքի ամանորյա լուսավորութունն իսկական աղմուկ է բարձրացրել։ Բրիտանական երկգիծական «The Poke» կայքը համացանցում տեսանյութ է տեղադրել, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են համապատասխան անկյան տակ դիտելիս տոնական լույսերում երևում հայհոյանքներ և անկողնային տեսարաններ։ Կայքը նաև հարց է հնչեցրել. «Ի՞նչ է արել Բրայթոնի ղեկավարությունն այն մարդուն, ով լույսերով զարդարել է քաղաքը»։

Մասնավորապես, մայթերից մեկի վերևում ամրացված լույսերին երբ նայում ես կողքից, թվում է, թե դրանք անկանոն կերպով են դասավորված։ Սակայն, ուղիղ տակից նայելու դեպքում պարզ երևում է առնանդամ՝ էակուլյացիայի պահին։ Քաղաքի զարդարանքներում առկա է նաև պոռնոգրաֆիկ տեսարան Սանտա–Կլաուսի մասնակցությամբ. շեփորով հրեշտակն այնպես է տեղակայված, որ համապատասխան անկյան տակ թվում է, թե նա ինտիմ ծառայություններ է մատուցում մորուքավոր պապիկին։ Ամանորյա լույսերում թաքնված են նաև «Ես ատում եմ իմ աշխատանքը» կամ «Գնե՛ք ավելի շատ արտաթորանք» արտահայությունները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը