Լրահոս

14.12.2012 17:28


Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերը տեղաբաշխվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի տեղաբաշխման հարթակում

Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերը տեղաբաշխվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի տեղաբաշխման հարթակում

 Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերի 4րդ թողարկման տեղաբաշխում՝ մեկ միլիարդ ՀՀ դրամ ծավալով:

Ազգային Հիփոթեկային Ընկերության (ԱՀԸ) պարտատոմսերը տեղաբաշխվել են 100%-ով և տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 948,425,776.30  ՀՀ դրամ, պահանաջարկը` 1,074,419,323 ՀՀ դրամ: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10.7562%, իսկ կտրման եկամտաբերությունը՝ 10.9997%:

Սա ԱՀԸ-ի պարտատոմսերի արդեն չորրորդ թողարկումն է: Պարտատոմսերի առաջին և երկրորդ թողարկումները (NMCCB1 և NMCCB2) 2011-2012թթ.-ին տեղաբաշխվել էին Բորսայում, թույլատրվել առևտրին Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում, այնուհետև, համապատասխանաբար, 24.05.2012թ.-ին և 06.12.2012թ.-ին մարվել և դուրս եկել բորսայական շրջանառությունից: ԱՀԸ-ի պարտատոմսերի երրորդ թողարկումը (NMCCB3) թույլատրվել է առևտրին Բորսայի պարտատոսմերի ազատ Cbond շուկայում 25.09.2012թ.-ին և շրջանառվելու է մինչ 25.03.2013թ.:

Այս խորագրի վերջին նյութերը