Լրահոս

17.12.2012 12:46


«Հոբիթ» եռապատման առաջին մասը հյուսիսամերիկյան վարձույթում գրավել է առաջին տեղը

«Հոբիթ» եռապատման առաջին մասը հյուսիսամերիկյան վարձույթում  գրավել է առաջին տեղը

Դեկտեմբերի կայացել է 14-ին Փիթեր Ջեքսոնի «Հոբիթ» եռապատման առաջին մասի նորամուտը։  Հանգստյան օրերին հյուսիսամերիկյան վարձույթում  այն գրավել է առաջին տեղը: BoxOfficeMojo կայքի տվյալներով՝ դեկտեմբերի 15-16-ը ԱՄՆ-ում և Կանադայում ֆիլմը 84,8 մլն դոլար է հավաքել, ամբողջ աշխարհում՝ գրեթե 223 մլն: Հիշեցնենք, որ «Հոբիթը» հայտնի «Մատանիների տիրակալը» եռապատման նախապատմությունն է։
Երկրոդ տեղը զբաղեցրել է «Երազների պահապանը» (Rise of the Guardians) մուլտֆիլմը, որի նորամուտը կայացել է նոյեմբերին: Մուլտֆիլմը, որը հիմնված է ամերիկացի գրող Ուիլյամ Ջոյսի գրքերի վրա, հանգստյա օրերին հավաքել է 7,4 մլն դոլար: 
Երրորդ տեղում է Սթիվեն Սփիլբերգի «Լինքոլն» ֆիլմը՝ հավաքելով 7,2 մլն դոլար: 

Այս խորագրի վերջին նյութերը