Լրահոս

17.12.2012 13:09


ՀՅԴ պատգամավոր. «Եթե երկրում քաղաքական մենաշանորհը դառնում է բացարձակ, մարդիկ կարծում են, որ իրենց ամեն ինչ թույլատրելի է»

ՀՅԴ պատգամավոր. «Եթե երկրում քաղաքական մենաշանորհը դառնում է բացարձակ, մարդիկ կարծում են, որ իրենց ամեն ինչ թույլատրելի է»

Սյսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում անընդունելի և դատապարտելի է որակել գաղտնալսումը: «Քաղաքացիները անձնական կյանքի, անձնական հարաբերությունների իրավունք և ազատություն ունեն: Ցավոք, եթե երկրում քաղաքական մենաշանորհը դառնում է բացարձակ, մարդիկ կարծում են, որ իրենց ամեն ինչ թույլատրելի է՝ մոռանալով, որ կյանքը շարունակվում է, այսօրվա քաղաքական մեծամասնությանը վերադառնալու է փոքրամասնությունը: Ակնհայտ է այս գաղտնալսման ուղղվածությունը, միտումը: Մարդիկ պետք է հասկանան, որ կյանքը փոխվում է, և վաղը իրենք կարող են հայտնվել նույն իրավիճակում»,-ասել է Աղվան Վարդանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը