Լրահոս

17.12.2012 17:34


Մեծ Բրիտանիայի մեծահարուստները վատ եղանակի պատճառով ցանկանում են երկիրից հեռանալ

Մեծ Բրիտանիայի մեծահարուստները վատ եղանակի պատճառով  ցանկանում են երկիրից հեռանալ

Գնալով ավելի շատ բրիտանացի մեծահարուստներ են մտածում այլ երկիր տեղափոխվելու մասին. ոչ թե մեծ հարկերի պատճառով, այլ Մեծ Բրիտանիայի վատ եղանակի:

«Lloyds TSB International»-ի  տվյալներով՝ մոտ 22% -ը այն մարդկանց, ում եկամուտը գնահատվում է 1 մլն ֆունտ ստեռլիգ կամ ավելի, ծրագրում է երկու տարվա ընթացքում հեռանալ Մեծ Բրիտանիայից: Դա  3%-ով ավելի է, քան անցյալ տարի էր,  և 6%- ով ավելի, քան տարիուկես առաջ:

Մեծահարուստների  երկու երրորդը որպես  հեռանալու հիմնական պատճառ է նշում Մեծ Բրիտանիայի վատ եղանակը, իսկ 49%-ին  անհանգստացնում է հանցավորությունը, 45%-ն էլ դժգոհ է թանկությունից:

Առաջինը, որտեղ կցանկանային տեղափոխվել բրիտանացիները, Ֆրանսիան է, հաջորդում են Իսպանիան, ԱՄՆ-ը, Ավստրալիան և Նոր Զելանդիան: 

Այս խորագրի վերջին նյութերը