Լրահոս

19.12.2012 10:49


Բենգազիում տեղի ունեցածի համար մեղավոր է ԱՄՆ պետքարտուղարությունը. եզրակացություն

Բենգազիում տեղի ունեցածի համար մեղավոր է ԱՄՆ պետքարտուղարությունը. եզրակացություն

Արդեն պատրաստ է սեպտեմբերի 11-ին Լիբիայի Բենգազի քաղաքում ԱՄՆ հյուպատոսության վրա տեղի ունեցած հարձակման և դեսպան Քրիս Սթիվենսի ու դեսպանության 3 աշխատակիցների զոհվելու մասին զեկույցը։ Այդ միջադեպն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացության մեջ ասվում է, որ դրա միակ պատասխանատուն ԱՄՆ պետքարտուղարությունն է, քանի որ իր աշխատակիցների թոքր քանակության պատճառով անվտանգության պահպանությունը վստահել էր տեղի իրավապահ մարմիններին։ Բոլոր դիմումները, որտեղ նշված է եղել աշխատակիցների ավելացման և սեփական ուժեով անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին, Պետքարտուղարությունն անպատասխան է թողել։

Այս հինգշաբթի Սենատում նախատեսված լսումների ժամանակ Պետքարտուղարության ղեկավարությունը վերոնշյալի կապակցությամբ հաշվետվություն պետք է ներկայացնի։

Այս խորագրի վերջին նյութերը