Լրահոս

20.12.2012 10:44


Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց

Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է. 
Դեկտեմբերի 20-ին` ժամը 10։00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում,  Ալավերդիում, Աշտարակում, Ապարանում, Թալինում, ձյուն է տեղում: Արմավիրի, Գորիսի, Թալինի ավտոճանապարհներին եւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:  Միջպետական  և  հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:  
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Այս խորագրի վերջին նյութերը