Լրահոս

20.12.2012 14:19


ՀՀ ոստիկանապետ. «Նախագահական ընտրություններն ունեն իրենց առանձնահատկությունները»

ՀՀ ոստիկանապետ. «Նախագահական ընտրություններն ունեն իրենց առանձնահատկությունները»
Դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ 2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների անցկացման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանության կենտրոնական ապարատում ստեղծված օպերատիվ շտաբի անդրանիկ նիստը, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը ոստիկանության պետը հարկ համարեց անդրադառնալ մի շարք հրատապ խնդիրների, որոնք բացասական ազդեցություն են ունենում հանցավորության դեմ պայքարի ու հասարակական կարգի պահպանման գործառույթների իրականացման վրա:
Անդրադառնալով ընտրությունների ընթացքում ոստիկանության գործունեությունը համակարգող օպերատիվ շտաբի աշխատանքին՝ Վլադիմիր Գասպարյանը հիշեցրեց. որ նախագահական ընտրություններն ունեն իրենց առանձնահատկությունները, և օպերատիվ շտաբն աշխատանքները կազմակերպելիս պետք է նկատի ունենա այդ իրողությունները՝ առաջնահերթություն ունենալով օրենքի պահանջն ու քաղաքացու շահերը պաշտպանելու իր առաքելությունը:
Աշխատանքային հանդիպման ընթացքում Վլադիմիր Գասպարյանը անդրադարձավ օրախնդիր մի շարք այլ հարցերի ևս ու կոնկրետ հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին:

Այս խորագրի վերջին նյութերը