Լրահոս

20.12.2012 14:46


ՀՀԿ–ական Մարգարիտ Եսայանը իր կուսակից «Թոխմախի Մհերին» անկարգ է անվանել

ՀՀԿ–ական Մարգարիտ Եսայանը իր կուսակից «Թոխմախի Մհերին» անկարգ է անվանել

Անդրադառնալով խորհրդարանում ՀՀԿ–ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի կողմից լրագրող Մհեր Արշակյանին սպառնալուն և վիրավորելուն, ՀՀԿ–ական մեկ այլ պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը գրել է.

«Իմ սիրելի Մհեր Արշակյան, պարզապես ջղայնացած եմ այսօրվա միջադեպի պատճառով, ինքս, ցավոք, ներկա չեմ եղել, չգիտեմ, թե մինչ այդ ինչ է եղել, տեսանյութից եմ իմացել, բայց  անկախ ամեն ինչից, որևէ մեկն իրավունք չունի լրագրողի հետ (հատկապես քեզ նման զուսպ և հավասարակշռված լրագրողի) այդպես վարվել: Խնդրում եմ ներիր ինձ, քանի որ կողքիդ չէի և հնարավորություն չունեի անկարգին կարգի հրավիրելու»։

Այս խորագրի վերջին նյութերը