Լրահոս

21.12.2012 11:20


Ջեքսոնի ձեռնոցը վաճառվել է

Ջեքսոնի ձեռնոցը վաճառվել է

Վաճառվել է փոփ արքա Մայքլ Ջեքսոնի ձեռնոցը։ Այդ սև ձեռնոցը զարդարված է Սվարովսկի քարերով, չունի իր զույգը և այն փոփ արքան կրել է 1984թ. American Music Awards երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ։ Դրանից հետո Ջեքսոնն այն նվիրել է անբուժելի հիվանդ մի երեխայի։ Անհայտ է, թե հետո ինչպե՞ս է ձեռնոցը հայտնվել աճուրդում, որի ժամանակ այն վաճառվել է մոտ 200 հազար դոլարով։ Անհայտ է նաև գնորդի անունը։

Այս խորագրի վերջին նյութերը