Լրահոս

21.12.2012 11:46


Մի շարք ավտոճանապարհներին տեսանելիությունը վատթարացել է

Մի շարք ավտոճանապարհներին տեսանելիությունը վատթարացել է

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է. 
Դեկտեմբերի 21-ին` ժամը 10։00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում, Սիսիանում, Ջերմուկում, Ապարանում, Արագածում, Հրազդանում, Գորիսում, Սարավանի լեռնանցքում, տեղում է ձյուն: Նոյեմբերյանի, Ապարանի, Տիգրանաշենի, Արթիկի եւ Կապանի ավտոճանապարհներին առկա է շատ թույլ տեսանելիություն:
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:  Միջպետական  և  հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:  
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Այս խորագրի վերջին նյութերը