Լրահոս

21.12.2012 12:26


Արագածոտնի մարզում 200 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ, 10 ավտոմեքենա էլ բախվել է

Արագածոտնի մարզում 200 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ, 10 ավտոմեքենա էլ բախվել է

Այսօր՝ ժամը 11։07-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արա գյուղ-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

 ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոճանապարհը մերկասառույցի և մառախուղի հետևանքով առաջացած վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է, մոտ 200 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ:

Բախվել է 10 ավտոմեքենա, որի հետևանքով երկու քաղաքացի  թեթև մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել Ապարանի բժշկական կենտրոն: ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Այս խորագրի վերջին նյութերը