Լրահոս

21.12.2012 14:29


Պատահարներ Երևանում

Պատահարներ Երևանում

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 19։00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բաշինջաղյան փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա աղջկա և իր ավտոմեքենայով  նրան  տեղափոխել հիվանդանոց:  

Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան Տիտոգրադյան փողոցում բախվել է թիվ 41 երթուղու ավտոբուսին:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը