Լրահոս

24.12.2012 09:34


ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ի ժամը 09։00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ձնաբքի պատճառով դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Սելիմի լեռնանցքը:

Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

Այս խորագրի վերջին նյութերը