Լրահոս

18.06.2009 14:33


Ո՞վ կլինի 4–րդ հանրապետության հիմնադիրը

Ո՞վ կլինի 4–րդ հանրապետության հիմնադիրը

-Եթե մեր իրականության մեջ գտնվի Ֆրանկոյի նման մեկը, ով զբաղեցնելով պետության բարձրագույն պաշտոնը, գիտակցաբար կգնա ժողովրդավարությանը սկիզբ դնելու, քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը մեր երկրում սկիզբ դնելու ճանապարհով,  բոլոր անհրաժեշտ հիմքերը ձեռքի տակ ունենալով նրան կարելի է հռչակել Հայաստանի 4–րդ հանրապետության հիմնադիր,–«Իրավունք դե ֆակտո» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։ Ըստ քաղաքագետի՝ հարկավոր է վերջ դնել 3–րդ հանրապետության գետնի վրա ստեղծված ընտրակեղծարարությունների տխրահռչակ համակարգին և սկիզբ դնել նոր ժողովրդավարական համակարգի։

–Այն հոռի համակարգը, որը ոտնակոխ է անում մեր ժողովրդին սեփական իշխանությունների ազատ ընտրելու իրավունքը, անքակտելի է այս պետությունից,– ասել է Հ. Հովհաննիսյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը