Լրահոս

24.12.2012 10:16


Մի շարք ավտոճանապարհների թանձր մառախուղ է

Մի շարք ավտոճանապարհների թանձր մառախուղ է

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է. 
Դեկտեմբերի 24-ի ժամը 10։00-ի դրությամբ հանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում, Սպիտակում, Արագածում, Ապարանում, Սևանում, Աշտարակում, Հրազդանում և Սելիմի լեռնանցքում,  տեղում է ձյուն: Ուշի-Քուչակ-Ապարան, Ալագյազ-Գեղարոտ-Ծիլքար, Արթիկ-Ալագյազ, Սևան-Ծովագյուղ հատվածներում թանձր մառախուղի պատճառով տեսանելիությունը վատթարացել է: Վարորդներին  խորհուրդ է տրվում Վանաձոր մեկնել միայն Երեւան-Սեւան-Դիլիջան մայրուղով:
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:  Միջպետական  և  հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:  
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Այս խորագրի վերջին նյութերը