Լրահոս

24.12.2012 14:54


Ջիվան Գասպարյանը սաունդթրեք կձայնագրի հոլիվուդյան ֆիլմի համար

Ջիվան Գասպարյանը սաունդթրեք կձայնագրի հոլիվուդյան ֆիլմի համար

Դուդուկահար Ջիվան Գասպարյանը սաունդթրեք կձայնագրի հոլիվուդյան նոր՝ «Աշխարհի վերջը» ֆիլմի համար: «Եկող տարի գնում եմ ԱՄՆ, որպեսզի ձայնագրվեմ «Գլադիատորի» հեղինակների նոր ֆիլմի սաունդթրեքում»,- հայտնել է Գասպարյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ ֆիլմի մտահղացումը վաղուց է եղել, այն արդեն երեք տարի է՝ նկարահանվում է և կինոէկրան կբարձրանա գալիք տարի: Դուդուկի արքան ասել է, որ աշխարհի տարբեր երկրներում իր հյուրախաղերը կշարունակվեն նաև 2013թ.:

 

Այս խորագրի վերջին նյութերը