Լրահոս

24.12.2012 16:50


Լուսանկարում մահացած ամուսնու ուրվականն է տեսել

Լուսանկարում մահացած ամուսնու ուրվականն է տեսել

Մեծ Բրիտանիայի Քենթրբերիի 50-ամյա բնակչուհին սարսափել է, երբ դիտել է իր փոքրիկ թոռնուհու մկրտության արարողության լուսանկարները։ Հիզար Սյուելն այդ նկարներում նկատել է 17 տարի առաջ ինքնասպանություն գործած իր ամուսնու ուրվականը։ Մկրտության արարողության լուսանկարները կատարել է Հիզերի 29-ամյա որդին, ով այդ պահին ոչ մի տարօրինակ բան չի նկատել։ Բայց հետո Հիզերը տեսել է, որ փոքրիկի հոր և մոր մեջտեղում ոչ հստակ ուրվագիծ է նշմարվում։ Նա պնդում է, որ դա իր ամուսնու պատկերն է։

Թերի Սյուելը ինքնասպանություն է գործել 1995թ.՝ 41 տարեկան հասակում։ Ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչպես է նրա պատկերը հայտնվել լուսանկարում։ Անգամ սուրբ Մարտին եկեղեցու ղեկավարությունն է ապշած. եկեղեցին գործում է 1668 թվականից, և այս ողջ ընթացքում այնտեղ երբեք ուրվականներ չեն տեսել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը