Լրահոս

25.12.2012 10:31


Նոր Խարբերդում կատաղած շունը հարձակվել է բնակիչների վրա. կան տուժածներ

Նոր Խարբերդում կատաղած շունը հարձակվել  է բնակիչների վրա. կան տուժածներ

Նախօրեին ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ կատաղած շունը մտել է Նոր Խարբերդի ամառանոցների թիվ 5 փողոցի տներից մեկը ու հարձակվել բնակիչների վրա, և անհրաժեշտ է օգնություն: ԱԻՆ լրատվական կենտրոնից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ԱԻ արձագանքման խմբերը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով շունը վնասազերծվել է: 
Երկու տուժածների՝ մորն ու դստերը, շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը