Լրահոս

25.12.2012 18:05


Ավտոմեքենան ընկել է ձորակը

Դեկտեմբերի 24-ին` ժամը 09:13-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապար­հին` թունելի մոտ, ավտոմեքենան շրջվել է հարակից ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Սուբարու» մակնիշի 30 ԼՕ 329 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Վ. Ղազարյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:

Հրշեջ-փրկարարների հսկողությամբ հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել ձորակից:

Տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը