Լրահոս

25.12.2012 19:13


ԱՄՆ–ում հոգեկան խանգարում ունեցող տղամարդը այրել է սեփական տունն ու սպանել ժամանած հրշեջներին

ԱՄՆ–ում հոգեկան խանգարում ունեցող տղամարդը այրել է սեփական տունն ու սպանել ժամանած հրշեջներին

Նյու-Յորքում հոգեկան խանգարում ունեցողի գործողությունների զոհ են դարձել հրշեջները: Նախկինում իր տատի սպանության համար 17 տարի բանտում անցկացրած Վիլյամ Շպենգլերը այրել է սեփական տունն ու մեքենան, ապա կրակ բացել օգնության հասած հրշեջների վրա՝ սպանելով երկուսին, ևս երկուսը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանցում: Շատ հավանական է, որ զոհերի թիվն աճի, քանի որ կրակը ներթափանցել է նաև 7 հարևան տները, քանի որ ժամանած հրշեջները նրա արձակած կրակոցների պատճառով ստիպված են եղել միառժամանակ դադարեցնել իրենց գործողությունները: Ոստիկանությունը պատասխան կրակ է բացել հանցագործի ուղղությամբ, իսկ շրջակա տների բնակչությանը ստիպված են եղել տարհանել զրահապատ մեքենաներով: Ավելի ուշ պարզ է դարձել, որ Շպենգլերը ինքնասպան է եղել:

Այս խորագրի վերջին նյութերը