Լրահոս

25.12.2012 17:36


Դպրոցականների ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 29-ից

Դպրոցականների ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 29-ից

2012թ. դեկտեմբերի 29-ից  հանրապետության հանրակրթական դպրոցներում կմեկնարկի ձմեռային արձակուրդը: Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված 2012-13 թվականների ուստարվա պլանի՝ 3-12-րդ դասարանցիների  արձակուրդը   կտևի 2012թ. դեկտեմբերի   29-ից  մինչև 2013թ. հունվարի 13-ը ներառյալ: Առաջին  և երկրորդ  դասարանցիների համար ձմեռային արձակուրդը նախատեսված է 2012թ. դեկտեմբերի   29-ից  մինչև 2013թ. հունվարի 27-ը ներառյալ:

Այս խորագրի վերջին նյութերը