Լրահոս

26.12.2012 10:04


Ալեն Սիմոնյան«...այլապես կստացվի, որ վախենում եք պարտվել Չակ Նորիսին»

Ալեն Սիմոնյան«...այլապես կստացվի, որ վախենում եք պարտվել Չակ Նորիսին»

Իրավաբան Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մեծ խնդրանք ունեմ ՀՀ իշխանություններին: Այսօր մի իրավիճակ է ստեղծվել, երբ հնարավոր է իրականում ազատ արդար ընտրություններ անել, գնալ դեպի նոր Հայաստան: Հայաստան, որտեղ գոնե 1 անգամ իրոք արդար ընտրություններ տեղի ունեցան: Որին, գուցե կարելի է անվանել ժողովրդավար: Բա՛ց թողեք ՀԱԿ-ի տղաներին և հանգի՛ստ թողեք Վ. Օսկանյանին, ներո՛ւմ շնորհեք Բոզոյանին: Ազատե՛ք աշխատանքից թաղային հեղինակություններին, ավտոբուսները, մահացած մարդկանց ցուցակներից հանե՛ք: Ե՛տ կանչեք անիմաստ թեկնածուներին, մարդա մի պատվոգիր եվ գո՛րծ տվեք: Հրաժարվե՛ք նույնիսկ ամենամանր խախտումից: Հաղթե՛ք իրականում: Դա անելով՝ Դուք կմտնեք պատմության մեջ, կդառնաք լեգիտիմ նախագահ աշխարհի համար, նախագահ, որը ընտրվածի դիրքերից կխոսի Ալիևի, Էրդողանի և Պուտինի հետ: Նախագահ, որը կմնա պատմության մեջ: Օգտագործե՛ք այդ շանսը, այլապես կստացվի, որ վախենում եք պարտվել Չակ Նորիսին: Արե՛ք դա Ձեզ համար»:

Այս խորագրի վերջին նյութերը