Լրահոս

26.12.2012 10:35


Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է. 
Դեկտեմբերի 26-ի ժամը 10։00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։  Հանրապետության որոշ շրջաններում՝ Գորիսում և Լաչինում, տեղում է ձյուն։
Դիլիջանի, Գորիսի, Գավառի, Կոտայքի, Մեղրու տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:  
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Այս խորագրի վերջին նյութերը