Լրահոս

29.12.2012 10:19


ՄԱԿ–ը հերքել է Ասադին իշխանության ղեկին թողնելու գաղափարի վերաբերյալ տեղեկությունը

ՄԱԿ–ը հերքել է Ասադին իշխանության ղեկին թողնելու գաղափարի վերաբերյալ տեղեկությունը

ՄԱԿ և Արաբական լիգայի երկրների հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին երբեք հանդես չի եկել նախաձեռնությամբ, համաձայն որի Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կկարողանար մնալ իշխանության ղեկին մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ 2014թ.։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՄԱԿ լրատվական ծառայությունը։

Ավելի վաղ նման նախաձեռնության մասին տեղեկությունը հայտնվել էր արևմտյան մամուլում։ Ընդ որում՝ ՄԱԿ հաղորդագրությունը տարածվել է այսօր Մոսկվայում կայանալիք Բրահիմիի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման նախօրեին։

Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են սիրիական ճգնաժամը։

Այս խորագրի վերջին նյութերը