Լրահոս

07.01.2013 23:00


Լեոնել Մեսսին՝ 2012թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ (տեսանյութ)

Լեոնել Մեսսին՝ 2012թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստ (տեսանյութ)

Ցյուրիխում տեղի ունեցած ֆուտբոլային աշխարհի մրցանակաբաշխության ժամանակ 2012թ. «Ոսկե գնդակը» հանձնվեց Արգենտինայի հավաքականի և իսպանական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լեոնել Մեսսիին։  «Ոսկե գնդակի» հավակնորդների թվում էին նաև պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն և իսպանացի Անդրես Ինեստան։

Տեղեկացնենք, որ Մեսսին «Ոսկե գնդակը» ստանում է չորրոդ անգամ անընդմեջ։ Դա յուրօրինակ ռեկորդ է։

Մրցանակաբաշխության ժամանակ ՖԻՖԱ–ն հրապարակեց նաև անցած տարվա խորհրդանշական հավաքականը։ Այն հետևյալ տեսքն ունի՝ դարպասապահ Իկեր Կասիլիաս («Ռեալ»), պաշտպաններ՝ Դանի Ալվեշ («Բարսելոնա»), Խերարդ Պիկե («Բարսելոնա»), Սերիխիո Ռամոս («Ռեալ») և Մարսելո («Ռեալ»), կիսապաշտպաններ՝ Չավի Ալոնսո («Ռեալ»), Չավի («Բարսելոնա») և Ինեստա («Բարսելոնա»), հարձակվողներ՝ Մեսսի («Բարսելոնա»), Ֆալկաո («Ատլետիկո») և Ռոնալդու («Ռեալ»)։

Նախորդ տարվա լավագույն մարզչի կոչմանն արժանացավ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն։

 

Այս խորագրի վերջին նյութերը