Լրահոս

08.01.2013 10:22


Հրանտ Բագրատյանն ընտրել է 4 նախընտրական կարգախոս

Հրանտ Բագրատյանն ընտրել է 4 նախընտրական կարգախոս

Հայաստանի նախագահի թեկնածու, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ նախընտրական կարգախոսների 82 տարբերակ է ստացել իր համակիրներից, սակայն դրանցից ընտրել է միայն չորսը: 

Դրանք են՝ «Ընդամենը 100 քայլ», «Հայաստանը դարձնենք Հայրենիք», «Մնայուն արժեքները ստեղծվում են Հայրենիքում», «Հայաստանը միայն Երևանը չէ»։ Ստացած բոլոր կարգախոսները Բագրատյանը պատրաստվում է տեղադրել առաջիկայում ստեղծվելիք իր պաշտոնական կայքէջում:

Այս խորագրի վերջին նյութերը