Աշխարհ

08.01.2013 10:43


Թուրքիայի իշխանությունները բանակցություններ են վարում Աբդուլա Օջալանի հետ

Թուրքիայի իշխանությունները բանակցություններ են վարում Աբդուլա Օջալանի հետ

«Euronews»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները բանակցություններ են վարում  Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ անազատության մեջ գտնվող առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ՝ նրա միջոցով համոզելու քուրդ զինյալներին վայր դնել զենքը։ Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի վարչապետի խորհրդականներից մեկը խոստովանել է, որ միայն ռազմական մեթոդներով հնարավոր չի լինի լուծել քրդական խնդիրը։ Միաժամանակ Էրդողանի խորհրդականը, Օջալանին համարելով թուրք-քրդական հակամարտության գլխավոր դերակատար, կասկած է հայտնել, որ վերջինս կկարողանա ազդել քուրդ գրոհայինների վրա։

Այս խորագրի վերջին նյութերը