Լրահոս

08.01.2013 12:32


Նինո Բուրջանաձեի ամուսինը ցանկանում է Վրաստան վերադառնալ

Նինո Բուրջանաձեի ամուսինը ցանկանում է Վրաստան վերադառնալ

Վրաստանի «Ժողովրդավարական շարժման» առաջնորդ, Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի ամուսինը՝ սահմանային ոստիկանության նախկին պետ, գեներալ Բադրի Բիցաձեն, մտադիր է վերադառնալ Վրաստան: Նրա փաստաբանն ասել է, որ ամենայն հավանականությամբ Բիցաձեն կվերադառնա համաներման մասին օրենքն ընդունվելուց հետո։

Բադրի Բիցաձեն մեղադրվում է 2011թ. մայիսի 26-ի Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականի պահանջով անցկացվող գործողության ժամանակ զինված դիմադրություն և զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Պատիժը կիրառել, սակայն, չի հաջողվել, քանի որ Բիցաձեն փախել էր երկրից։ Հետագայում «Ռեզոնանս» թերթն անգամ տեղեկություններ տարածեց, թե նա թաքնվում է Հայաստանում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը