Լրահոս

08.01.2013 13:25


ԿԸՀ–ն ընտրագրավը մուծելու համար նախագահի 7 թեկնածուներին 48 ժամ տվեց

ԿԸՀ–ն ընտրագրավը մուծելու համար նախագահի 7 թեկնածուներին  48 ժամ տվեց

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա իր արտահերթ նիստում որոշել է 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածուներին լրացուցիչ 48 ժամ տրամադրել, որպեսզի նրանք կարողանան մինչև հունվարի 10-ը՝ ժամը 14:00-ն, 8 մլն դրամ ընտրագրավը մուծել:

Ավելի վաղ սահմանված ժամկետում՝ մինչև դեկտեմբերի 4–ը, ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Տարոն Աբրահամյանը, Ռոբերտ Ահարոնյանը, Ռուբեն Այվազյանը, Մհեր Հայրապետյանը, Արամ Հարությունյանը, Նարինե Մկրտչյանը, Պավլիկ Սարգսյանը և Ռոբերտ Սիմոնյանը, ենթադրվում է, չէին կարողացել վճարել ընտրագրավը՝ տոն օրերին բանկերի չաշխատելու պատճառով։ Առաջադրված 15 թեկնածուներից միայն 7–ն էին փաստաթղթերը ներկայացրել։

Իր հերթին թեկնածուներից Պավլիկ Սարգսյանն այսօրվա նիստում հայտարարել է, որ ընտրագրավի պահանջը սահմանափակում է ընտրվելու իր իրավունքները, քանի որ ինքը նարկոման, հարբեցող, հանցագործ և սոցիալապես ապահովված չէ, հետևաբար չի կարող մուծել ընտրագրավը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը