Լրահոս

08.01.2013 14:31


Հնարավոր է՝ Վրաստանի պաշտպանության նախարարը նախագահի թեկնածու առաջադրվի

Հնարավոր է՝ Վրաստանի պաշտպանության նախարարը նախագահի թեկնածու առաջադրվի

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, հնարավոր է, առաջադրվի նախագահի թեկնածու: Նա չի բացառել, որ այդ պաշտոնում իրեն կառաջադրի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կոալիցիան, որն իր թեկնածուին կընտրի առաջիկա ամիսներին։

Վրաստանի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու այս տարվա հոկտեմբերին, որին Սահմանադրության պահանջից ելնելով՝ չի կարող երրորդ անգամ մասնակցել ներկայիս նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը