Լրահոս

11.01.2013 10:15


«Օսկարի» հավակնորդները հայտնի են

«Օսկարի» հավակնորդները հայտնի են

Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է «Օսկարի» հավակնորդներին: Սթիվեն Սփիլբերգի «Լինքոլն»-ը և Էնգ Լիի «Պիի կյանքը» 12 և 11 անվանակարգերի քանակով առաջատար են։

«Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցելու են «Սեր», «Լինքոլն», «Արգո օպերացիան», «Վայրի հարավի գազանները», «Ազատագրված Ջանգոն», «Թշվառները», «Պիի կյանքը», «Իմ ընկերը խելագար է», «Թիրախ համար մեկ» ֆիլմերը: «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում առաջադրված են Միքայել Հանեքեի «Սերը, Կիմ Նուգենի «Պատերազմի կախարդը», Պաբլո Լարեյնի «Ոչ», Նիկոլայ Արսելի «Թագավորական սիրավեպ», Հոակիմ Ռոննինգի «Կոն-Տիկի» ֆիլմերը:

«Օսկար» 85-րդ մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 24-ին «Դոլբի» թատրոնում՝ Հոլիվուդի սրտում:

Այս խորագրի վերջին նյութերը