Լրահոս

11.01.2013 10:44


«Դալմայի այգիներում» սպանություն կատարած և դիակը մասնատած անձը ձերբակալվել է

«Դալմայի այգիներում» սպանություն կատարած և դիակը մասնատած անձը ձերբակալվել է

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ և քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ հունվարի 10-ին՝ ժամը 12։45-ին, Կուրղինյան փողոցի 15 շենքից, սպանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1960թ. ծնված Սերգո Ե.-ն։

Վերջինս ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, որ հունվարի 3-ին «Դալմայի այգիներ» այգեգործական տարածքում գտնվող, իրեն պատկանող տնակում, վիճաբանության ժամանակ, տարբեր առարկաներով հարվածել է Ա. Հ–ին, որը ստացված վնասվածքներից մահացել է։ Այնուհետև Սերգո Ե.–ն, մասնատել է վերջինիս դիակը և թաքցրել իր տնակի հետնամասում:

Սերգո Ե.-ն նախկինում դատապարտվել է ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 99 հոդվածի մեղադրանքով, կալանքից ազատվել է 1996թ.։ Նա ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ հունվարի 4-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում մի քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ որդին` 1965թ. ծնված Ա. Հ.–ն հունվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 8-ին՝ ժամը 17։50-ին, Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 2/4 շենքին հարակից «Դալմայի այգիներ» այգեգործական ընկերության տարածքում, Սերգո Ե.-ին պատկանող տնակի հետնամասում, հայտնաբերվել էր Ա. Հ.–ի դիակը` մասնատված վիճակում:

Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Այս խորագրի վերջին նյութերը