Լրահոս

11.01.2013 11:03


Հայտնաբերվել է դի

Հայտնաբերվել է դի

Հունվարի 10-ին՝ ժամը 18։54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամա­սի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. ան­հրա­ժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքում հայտնաբերել 1954թ. ծնված Հ. Աղալարյանի դին:

***

Հունվարի 10-ին՝ ժամը 20։04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բակունցի փողոցի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և միջանցքում հայտնաբերել 1937թ. ծնված Մ. Իոանեսյանի դին:

Այս խորագրի վերջին նյութերը