Լրահոս

11.01.2013 14:27


Արման Մելիքյանը թեկնածությունները հանելու կոչը կմեկնաբանի գրանցվելուց հետո միայն

Արման Մելիքյանը թեկնածությունները հանելու կոչը կմեկնաբանի գրանցվելուց հետո միայն

Որպես ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը Արամ Հարությունյանի կոչը կմեկնաբանի ԿԸՀ–ի կողմից թեկնածու գրանցվելուց հետո միայն։ Այս մասին նա ասել է «7օր»–ի հետ զրույցում՝ նշելով.

–Դա օրինական ընթացք է։ Քանի դեռ ես գրացված չեմ, չեմ կարող համարվել նախագահի թեկնածու։

Նախագահի թեկնածու առաջադրված Արամ Հարությունյանն ու Անդրիաս Ղուկասյանը մյուս բոլորին կոչ էին արել միասնաբար հանել թեկնածությունները և նախագահական ընտրություններում  Սերժ Սարգսյանին թողնել միայնակ։

Արամ հարությունյանը վստահություն էր հայտնել, որ անգամ այդ դեպքում ՀՀԿ–ի թեկնածուն 50% ձայն չի ստանա։ Իսկ Անդրիաս Ղուկասյանն իր բաց նամակում թեկնածությունները հանելը հիմնավորել էր ՀՀԿ-ի կողմից նախագծված ու կանխորոշված ընտրությունների ընտրապայքարից դուրս գալու տրամաբանությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը