Լրահոս

11.01.2013 15:23


Հրանտ Բագրատյանի շտաբից թեկնածությունները հանելու կոչը չեն մեկնաբանում

Հրանտ Բագրատյանի շտաբից թեկնածությունները հանելու կոչը չեն մեկնաբանում

«7օր»–ի հետ զրույցում անդրադառնալով որպես նախագահի թեկնածու առաջադրվածներից Արամ Հարությունյանի և Անդրիաս Ղուկասյանի կոչին՝ Սերժ Սարգսյանից բացի միասնաբար թեկնածությունները հանել մասին, թեկնածու առաջադրված Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի հանրային հարաբերությունների ղեկավար Կարինե Հարությունյանն ասել է.

–Մենք չգիտենք այդ կոչի մոտիվացիան և չենք կարող մեկնաբանել։

Մեր ճշտող հարցին, որ օրինակ Անդրիաս Ղուկասյանն իր այդ կոչի մոտիվացիան բացատրել է ՀՀԿ-ի կողմից նախագծված ու կանխորոշված ընտրությունների ընտրապայքարից դուրս գալով, Կ. Հարությունյանը պատասխանել է.

–Մենք դրան տեղյակ ենք մամուլից, մեզ կոչ չի ուղարկվել, ըստ այդմ մենք չենք կարող մեկնաբանել։ Մեզ հայտնի չէ կոչի մոտիվացիան, քանի որ կոչին տեղյակ ենք ընդամենը մամուլից։

«Սպասում եք, որ Անդրեաս Ղուկասյանն ու Արամ Հարությունյանն անձա՞մբ գան և հանդիպեն Հրանտ Բագրատյանի հետ ու ներկայացնեն իրենց կոչի մոտիվացին»,–մեր այս հարցին էլ Բագրատյանի նախընտրական շտաբի հանրային հարաբերությունների ղեկավարը պատախանել է.

–Ոչ թե մենք սպասում ենք, այլ ես պատասխանում եմ ձեր հարցին։ Մենք կոչի մասին տեղյակ ենք մամուլից, այդ պատճառով չենք կարող մեկնաբանել, քանի որ մեզ հայտնի չէ կոչի մոտիվացիան։

Ինչ վերաբերում է Անդրիաս Ղուկասյանի բաց նամակում արտահայտած այն համոզմանը, որ քրեաօլիգարխիկ համակարգի դեմ ուղղված քաղաքացիական շարժումը, որի առաջնորդները կլինեն Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանը, հաջողությամբ կպսակվի, Կ. Հարությունյանը ասել է.

–Առանց մեկնաբանության։ Կոչին վերաբերող ցանկացած հարց ես չեմ կարող մեկնաբանել։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը