Լրահոս

11.01.2013 15:39


ՊՆ 2012 թվականի գերակա խնդիրների և միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքներ

ՊՆ 2012 թվականի գերակա խնդիրների և միջոցառումների իրականացման ամփոփիչ արդյունքներ

1. ՀՀ կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 77-Ն և ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1055-Ն որոշումների համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2012 թվականի ընթացքում ենթակա էին ՀՀ կառավարություն ներկայացման

     - «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Օրենքների նախագծերը ներկայացվել են ՀՀ կառավարություն, հավանության են արժանացել ՀՀ կառավարության կողմից և ներկայացվել ՀՀ Ազգային ժողով:

     - «ՀՀ ռազմական արդյունաբերական համալիրի 2012-2015 թվականների զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի հրամանագրի նախագիծը:

     Հրամանագրի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն:

 

2. ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1055-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2012 թվականի գերակա խնդիրների ցանկի 66-րդ և 67-րդ կետերի համաձայն` ՀՀ պաշտպանության նախարարության ուղղությամբ գերակա խնդիրներ են ճանաչվել.

- ռազմական կրթության չափանիշների ներդրումը,

- ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրի մշակումը և ներկայացումը:

1-ին գերակա խնդրի իրականացման ուղղությամբ ՀՀ կառավարության 07.03.2012թ. N 9 արձանագրային որոշմամբ հաստատվել է ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը և սպայական կազմի պատրաստության փուլերի ճանապարհային քարտեզը, որի հիման վրա մշակվել են բարձրագույն ռազմական կրթության «Ռազմական կառավարման բակալավր» և «Ռազմական կառավարման մագիստրոս» որակավորման պետական չափորոշիչները, որոնք հաստատվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի 25.12.2012թ. N 1171-Ն հրամանով: Անցկացվել են պայմանագրային սերժանտների պատրաստման դասընթացներ` «հրաձգային դասակի հրամանատարի տեղակալ» և «հրաձգային ջոկի հրամանատար» մասնագիտություններով:

2-րդ գերակա խնդրի իրականացման ուղղությամբ զորահավաքային առաջադրանքներ ունեցող պետական պաշտպանական պատվերներ կատարող կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մի շարք գիտահետազոտական ինստիտուտնե¬րի ու կենտրոնների հետ կնքվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման ու զենքի և ռազմամթերքի արտադրության պայմանագրեր, ընդունվել են ոլորտը կանոնակարգող մի շարք ՀՀ կառավարության որոշումներ, ՀՀ կառավարություն է ներկայացվել «ՀՀ ռազմական արդյունաբերական համալիրի 2012-2015 թվականների զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի նախագիծը:

Այս խորագրի վերջին նյութերը