Լրահոս

11.01.2013 16:11


ՀԱԿ անդամ. «Հրանտ Բագրատյանի նման վարչապետ Սերժ Սարգսյանին պետք չէ»

ՀԱԿ անդամ. «Հրանտ Բագրատյանի նման վարչապետ Սերժ Սարգսյանին պետք չէ»

«Aravot.am»-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասել է, որ եթե նախագահի թեկնածու առաջադրված Հրանտ Բագրատյանը երկրորդ տեղը զբաղեցնի, չի բացառում, որ ինչ-որ բան նրան առաջարկվի իշխանության կողմից։

«Բայց վարչապետ, կարծում եմ, չի առաջարկվի, որովհետև Հրանտ Բագրատյանի տեսակը, բնույթը, խառնվածքը չի համապատասխանում գործող իշխանությունների վարքագծին: Ես չեմ ասում` լավ է կամ վատ է, բայց, իմ կարծիքով, Հրանտ Բագրատյանի նման վարչապետ Սերժ Սարգսյանին պետք չէ: Միգուցե ակնկալվո՞ւմ է, չեմ կարող ասել, բայց իմ ներքին համոզմունքն է, որ Սերժ Սարգսյանին դժվար թե Հրանտ Բագրատյանի նման վարչապետը պետք լինի»,–ասել է Լ. Սարգսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը