Լրահոս

12.01.2013 10:23


ՀՀԿ նոր գրքույկ. «Հայ իգական սեռը նա՛խ բարոյական արժեք է, ապա նոր միայն` ֆիզիկական»

ՀՀԿ նոր գրքույկ. «Հայ իգական սեռը նա՛խ բարոյական արժեք է, ապա նոր միայն` ֆիզիկական»

Համացանցում շրջանառության մեջ է դրվել մի «գրքույկ», որր վերնագրված է այսպես՝ «Հայ ընտանիք (խնդիրներ և հարցադրումներ)»: Գրքույկի վերնագրի ներքևի հատվածում մեծ տառերով գրված է` «Հրատարակիչ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»: Բավականին գավեշտալի «աշխատություն» է հրատարակել ՀՀԿ-ն, բայց խնդիրը ոչ թե զավեշտն է, այլ այս կուսակցության մոտեցումները, օրինակ, Եվրախորհրդին: Եվ սա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանն ու նրա «թիմը» անընդհատ հայտարարում են, թե Հայաստանը եվրոպական ընտանիք ինտեգրվելու համար պատրաստ է ու անհամբեր սպասում է դրան: Հիմա տեսնենք, թե իշխող Հանրապետական կուսակցությունը` Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ, ինչ է մտածում միջազգային կառույցների և, իհարկե, առհասարակ հայ կնոջ ու ընտանիքի մասին: Մեջբերում «գրքույկից»: «Վերջին տարիներին, Արևմուտքին կապկելու մոլուցքի ծիրում, հայկական միջավայրում (մասնավորաբար ՀՀ-ում) սկսել է արհեստական մի երևույթ` հայ կնոջ այսպես կոչված «ազատագրության» հարցի քարոզչությունն ու հանուն հայ տղամարդու հետ նրա «համահավասարեցման» արշավը: Միջազգային կազմակերպությունների ֆինանսական, «խորհրդատվական» և այլ աջակցությամբ, ՀՀ-ում հիմնվել ու գործում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք այս արհեստածին «պայքարի» դրոշակակիրներն են դարձել. գումարվում են սեմինարներ, կլոր սեղաններ, հրատարակվում են գրքույկներ, գրքեր, անցկացվում են միջազգային, եվրոպական, անդրկովկասյան երեք հանրապետությունների, ևն. կանանց կազմակերպությունների հանդիպումներ: Մի անգամ ևս հիշեցնենք, որ նման միջոցաոումները ջերմապես ողջունվում և վարձատրվում են ՀՀ թափանցած միջազգային կազմակերպությունների (հատկապես` «Սորոսի Հիմնադրամի»), երբեմն էլ` օտար պետությունների դեսպանատների կողմից: Այս միջոցառումների ժամանակ բդավոցներ են հնչում, թե հայ կինը տդամարդու գերին է, թե հայ կնոջ համար զլացվում է մուտքը հասարակական, քաղաքական, գործարարության և այլ ոլորտներ, թե հայ աղջիկր իրավազուրկ է իր կյանքի ընկերն ընտրելու հարցում... 
Այնուհետև կարդում ենք . «Հայ իգական սեռը նա´խ մայր է, կին, ապա նոր միայն` գիտնական, բժիշկ, պատգամավոր, բանվորուհի, մանկավարժ, գյուղատնտեսության աշխատոդ, գործարար, հասարակական կամ քաղաքական գործիչ, ևն.: Հայ իգական սեռը նա´խ բարոյական արժեք է, ապա նոր միայն` ֆիզիկական մարմին` իր բնախոսական պահանջներով: Հայ իգական սեռը նա՛խ հայ է, ապա նոր միայն` կին: Այս ճշմարտությունների չգիտակցումր կտանի հայ կնոջ, հետևաբար և հայ հասարակության այլասերմանը, և, ի վերջո` կործանմանը: Դրանք պետք է կանխել հենց սկզբից` պայքարելով հայ կնոջն «ազատագրելու» օտարամուտ ամենատարբեր դրսևորումների, հայկական միջավայրում սեռական աղանդավորության դեմ»:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Այս խորագրի վերջին նյութերը