Լրահոս

12.01.2013 11:04


Սյունիքում հարուցվել է քրեական գործ` ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստի առթիվ

Սյունիքում հարուցվել է քրեական գործ` ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստի առթիվ

Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Վահագն Ավետիսյանի կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու փաստի առթիվ: «Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Քաջարան քաղաքի բնակիչ Վահագն Ավետիսյանը 2012թ. ապրիլ-սեպտեմբեր ամիսներին, առանց պետական գրանցման, վաճառել է դիզելային վառելիք` իրականացնելով ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն` պետությանը պատճառելով զգալի չափի վնաս», - նշված է մարզի դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է Սյունիքի մարզի քննչական բաժնին:

 

Այս խորագրի վերջին նյութերը