Լրահոս

14.01.2013 16:54


Կան փակ ավտոճանապարհներ

Կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 16։00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են:

Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզիԵրնջատափ, Նորաշեն, Թթուջուր, Ձորագլուխ գյուղերի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Ճանապարհի որոշ հատվածներում առկա է մերկասառույց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթևեկելուց:
 

Այս խորագրի վերջին նյութերը