Լրահոս

15.01.2013 09:28


Միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում բաց են

Միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում բաց են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ի ժամը 08։30-ի դրությամբ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում բաց են:

Փակ են Բերդ-Ճամբարակ, Արագածոտնի մարզի Երնջատափ-Նորաշեն, Թթուջուր-Ձորագլուխ գյուղերի ավտոճանապարհները:

Դժվարանցանելի է Սելիմի լեռնանցքը:

Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Ճանապարհի որոշ հատվածներում առկա է մերկասառույց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթևեկելուց:

Այս խորագրի վերջին նյութերը