Լրահոս

15.01.2013 09:31


Պայթյուն «Սոճի Պլազա» հյուրանոցային համալիրի մոտ

Պայթյուն «Սոճի Պլազա» հյուրանոցային համալիրի մոտ

Հունվարի 14-ին՝ ժամը 17:40 սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում` «Սոճի Պլազա» հյուրանոցային համալիրի մոտ, պայթյունի ձայն է լսվել, ինչից հետո հրդեհ է առաջացել: 
Դեպքի վայր է ժամանել 1 մարտական հաշվարկ: 
Դեռևս անհայտ պայմաններում տեղի ունեցած պայթյունի և առաջացած հրդեհի հետևանքով այրվել է «6,5» տաքսի ծառայությանը պատկանող «Դեյվու» մակնիշի Լ 3267 համարանիշի ավտոմեքենան: 
Փաստի առթիվ Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Այս խորագրի վերջին նյութերը